Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ կայացավ ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության 7-րդ համագումարը, որի ժամանակ ներկայացվեցին ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության նախագահի վերստուգիչ հանձհաժողովի հաշվետվությունները:
‹‹Արցախի նախագահի պաշտոնին հավակնող Արայիկ Հարությունյանի հասցեին ոչ մի բացասական բան չեմ կարող ասել››. Թագուհի Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ելույթով հանդես եկավ նաև Արցախի հանրապետության 2020 թվականին նախագահական ընտրությունների համար նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում նղել էր, որ շատ լավ է պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։ Տվյալ թեմայով MegaNews.am-ը կապ հաստատեց ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:
Հարցին, թե վերջինս ինչ կարծիքի է Արայիկ Հարությունյանի նախագահի պաշտոնում լինելուն, Թագուհի Թովմասյանը պատասխանեց. ‹‹Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր չպետք է գնահատկան տա Արցախի հանրապետության նախագահի որևէ թեկնածուի հավակնորդի, քանի որ Արցախն առանձին երկիր է, և իրենք ունեն իրենց բոլոր իրավունքները ունենալու իրենց նախագահի թեկնածուն: Ես Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ նա Արցախի վարչապետն էր և չեմ կարող որևէ բացասական բնութագրում տալ նրան, բացի նրանից, որ տնտեսական ակտիվ գործունեությամբ է զբաղված եղել և Արցախի տնտեսությունը շատ հարցերում՝ շնորհիվ Արայիկ Հարությունյանի, կարողացել է ոտքի անգնել››: