Artsakhpress

Սփյուռք

Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Դեմիդովյան մրցանակի

Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Ռուսաստանում գիտնականների համար ամենահեղինակավոր` Դեմիդովյան մրցանակի` 2019 թվականի համար:

Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Դեմիդովյան մրցանակի

Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Դեմիդովյան մրցանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Օգանեսյանը հոգաբարձուների խորհրդի կողմից մրցանակի դափնեկիր է դարձել «նոր քիմիական տարրերի բացահայտման գործում մեծ ներդրման համար», փոխանցում է SHANTNEWS.am-ը:
Հիշեցնենք, որ հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել էր 1 տարրով: Այն անվանվել էր տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og): Քիմիական տարրերն այժմ 118-ն են:
Օգանեսյանը Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավարն է, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search