Artsakhpress

Քաղաքական

Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ՀՀ ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի և նրա հոր սպանության դեպքի առնչությամբ մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու։

Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ՀՀ ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու

Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ՀՀ ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը։
Նոյեմբերի 11–ին Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը։
«Մտահոգիչ է այդ ամենը մեզ համար։ ԱԳՆ–ն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով այդ սպանությունները։ Սակայն մենք մեկ հայտարարությունով չենք սահմանափակվելու, շարունակելու ենք քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությանն ուղղված մեր քաղաքականությունը»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` ԱԳՆ–ն մոբիլիզացրել է իր ռեսուրսները, որպեսզի անհրաժեշտ խողովակների միջոցով հետևի Սիրիայում ընթացող իրադարձություններին։
Մյուս կողմից, ըստ Մնացականյանի, ԱԳՆ–ն նախատեսում է նոր քայլեր ձեռնարկել Սիրիա ուղարկվող հերթական մարդասիրական օգնությունը ցուցաբերելու համար։
Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա հետևանքով ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ըստ ԱԳՆ–ի` ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search