Artsakhpress

Հասարակական

ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն:

ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյցելությունը կազմակերպվել է  Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից:
Հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության ՀԲԸՄ ատենապետ Ներսես Ներսոյանը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և կլինեն սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձել է Սիրիայի մշակույթի, արվեստի, գիտության և կրթության ոլորտներում հայ համայնքի և, մասնավորապես, ՀԲԸՄ ունեցած մեծ ավանդին:
Ինչպես  տեղեկացրին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, Ներսես Ներսոյանը երախտագիտության խոսքեր է փոխանցել ՀԲԸՄ անունից՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքներն արժանացել են Սիրիայի ժողովրդի բարձր գնահատանքին:
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի խոսքով՝ հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից: Նա  նշել է, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայի ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրելուն: Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search