Artsakhpress

Սփյուռք

Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել

Վենետիկում նոյեմբերի 12-ի երեկոյան սկսած անբարենպաստ եղանակի պատճառով ջրի մակարդակը հասել է 180 սանտիմետրի, ինչի հետևանքով քանդվել են քարափներ, խորտակվել են նավեր:

Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել

Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ջուրը հեղեղել է ողջ քաղաքը: Սուրբ Ղազար կղզին նույնպես վնասեր է կրել: Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպ Քեշիշյանը հայտնում է, որ գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով,  ջուր է լցվել նաև սեղատուն:

«Դժբախտաբար, անգամ եկեղեցին է լցվել կես մետր ջրով, հասնելով ավանդատուն՝ վնասել է եկեղեցական որոշ զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր:
Միայն վաղ առավոտյան տեսանք, որ կղզու հարավային կողմը եզերող պարիսպն ամբողջությամբ քանդվել էր»,- գրել է նա։

Հայր Համազասպը նաև տեղեկացնում է, որ վնասվել է վանքի մոտ կայանված Արմենիա առագաստանավը, որն ալիքները քշել են ու հարվածել պարիսպներին՝ քանդելով այն։
Վանքի Մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունն ու դիվանն անվնաս են մնացել:
Ավելի վաղ Վենետիկի իշխանությունները հայտնել էին, որ քաղաքում  ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի:  Ավանդավար չորս տարին մեկ է Վենետիկը «բարձր ջրի» շրջան ապրում եղանակի հետևանքների պատճառով: Որպես կանոն ջուրը 110 սանտիմետրից ավելի չի բարձրանում՝ հեղեղելով քաղաքի մոտ 10 տոկոսը: Իշխանությունների տեղեկությամբ, 140 սանտիմետրից բարձր ջուրը հեղեղում է քաղաքի 90 տոկոսը: 1966 թվականի 194 սանտիմետրից հետո սա պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակն է:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search