Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը
Նոյեմբերի 10-ին Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը:
Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաստատությունը գործում է նախկին «Ստենդալ» ակումբի տարածքում` Մեսրոպ Մաշտոցի 7հասցեում:
Պատահական չէ, որ ռեստորանի անվանումը քաղաքում հայտնի «Renaissance» թեյարանի հետ է ասոցացվում: Երկուսի հիմնադիրներն էլ նույն մարդիկ են` մոսկվաբնակ կին գործարար Նարինե Դավթյանը, Արթուր և Արմեն Առուշանյան եղբայրները:
Նրանք վերափոխեցին ակումբը, նոր ֆորմատ և թարմ նոտա հաղորդեցին շինությանը, ինչի արդյունքում Ստեփանակերտն ունի ժամանակակից, ոճային և անչափ հաճելի մի վայր` նաև տոնական միջոցառումների անցկացման համար:
Երաժշտական ռեստորանի հանդիսավոր բացմանը ներկա էին հյուրեր Մայր հայրենիքից և Արցախից, «Սոնա» հնգյակի երաժիշտները, հանրահայտ դիջեյ Վակցինան:
«Renaissance» երաժշտական ռեստորանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կորպորատիվներ, ամանօրյա միջոցառումներ, նշանդրեքներ, անգամ հարսանիքներ: Ռեստորանի սրահը նախատեսված է 100 մարդու համար: Հարմարավետությունը, ջերմ մթնոլորտը և հյուրերի բարձրակարգ սպասարկումը երաշխավորված են: Իսկ այդ ամենը կուղեկցվի նոր սարքավորումներով մատուցվող բարձրակարգ երաժշտությամբ և բազմազան ճաշացանկով:
Հիմնադիրների հավաստմամբ` «Ստենդալ» ակումբը փակվել էր Ապրիլյան քառօրյայի ժամանակ և օգտագործվել` որպես ապաստարան, որտեղ պահվում էին նաև սննդի պաշար, ծածկոցներ և նման այլ պարագաներ: Սարսափելի օրերն անցյալում են, իսկ նույն վայրում այսօր գործող «Renaissance» երաժշտական ռեստորանը ստեփանակերտցիներին և մայրաքաղաքի հյուրերին լիարժեք հանգստանալու հնարավորություն է ընձեռնում: