Artsakhpress

Տնտեսական

Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը 2020 թվականին կկազմի 4 մլրդ դրամ. ԱՀ ֆիննախ

Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը 2020 թվականին կկազմի 4 մլրդ դրամ՝ պահպանելով 2019 թվականի մակարդակը:

Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը 2020 թվականին կկազմի 4 մլրդ դրամ. ԱՀ ֆիննախ

Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը   2020  թվականին   կկազմի 4  մլրդ դրամ. ԱՀ  ֆիննախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   այս  մասին    այսօր  կայացած     ԱՀ     կառավարության    նիստի   ժամանակ    ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար  Արթուր  Հարությունյանը:
Նրա  խոսքով՝  նախատեսվող գումարները կուղղվեն  փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների պետական աջակցության ապահովմանը, բնակարանաշինության ծրագրերի և բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ու բնակելի տների ձեռք բերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանը, գյուղաբնակ քաղաքացիներին բնակելի տների ձեռքբերման և վերանորոգման համար փոխառությունների տրամադրմանը:  Ինչպես նաև շրջկենտրոններում և այլ բնակավայրերում բնակելի տարածքների կառուցման, վերանորոգման և ձեռքբերման համար փոխառությունների հատկացմանն ու ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված այլ նպատակային  ծրագրերի  իրականացմանը:
 
«Տնտեսական ոլորտում «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատկացնել 2.8 մլրդ դրամ, որը 2019 թվականի համեմատ կնվազի 200 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շրջաններում սանմաքրման գծով աշխատանքներին հատկացվելիք գումարների համայնքային բյուջեներ տեղափոխմամբ, որը համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը  պետք է  ֆինանսավորվի համայնքային   բյուջեներից: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կատարել 19 մլրդ 740 մլն դրամի կապիտալ ներդրումներ:  Հատկացված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բնակարանաշինության ծրագրերի,  ինչպես նաև տնտեսության ճյուղերի և ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը»,- մասնավորապես  ասել  է  նախարարը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search