Artsakhpress

Հասարակական

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան է մեկնել ուսանողների 27-րդ խումբը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 27-րդ փուլով այսօր՝ նոյեմբերի 14-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 28 ուսանող հայրենաճանաչողական եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան է մեկնել ուսանողների 27-րդ խումբը

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան է մեկնել ուսանողների 27-րդ խումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ծրագրի  հերթական խմբի մասնակիցների  հետ   հանդիպել   և   հաջողություն  են     մաղթել  «Արարիչ»  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի   նախագահ  Կարեն  Սարգսյանը  և  հիմնադրամի  տնօրեն  Նարեկ  Ավետիսյանը:
Խոսելով  «Արարիչ» բարեգործական  հիմնադրամի  գործունեության  մասին՝ Կ. Սարգսյանն  ասել է, որ  այն  գործում է իր սեփական ծրագրերով ու մտահղացումներով:
«Մենք  աշխատում ենք ստեղծել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ընդգրկելով բոլոր անհրաժեշտ ոլորտներն ու բնագավառները: «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագիրը  մեծ   հնարավորություն  է  տալիս  նոր  սերնդին ավելի լավ   ճանաչելու  իր  պատմական    հայրենիքը  և   արժևորելու    ունեցած  դարավոր  մշակութային  արժեքները: Վստահ եմ, որ հայրենաճանաչողական եռօրյա այցը հետաքրքիր ու բովանդակալից կդարձնի նաև ձեր առօրյան»,-մասնավորապես ասել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search