Artsakhpress

Հասարակական

Գործադիրը հավանություն է տվել առողջապահական պետական նպատակային ծրագրերի նախագծին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ներկայացրել է ԱՀ 2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Գործադիրը հավանություն է տվել առողջապահական պետական նպատակային ծրագրերի նախագծին

Գործադիրը հավանություն է տվել առողջապահական պետական նպատակային ծրագրերի   նախագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  Ա.  Բաղրյանն  ասել  է, որ  սույն որոշման նախագիծը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին» օրենքից:
Նրա  խոսքով՝   Արցախի Հանրապետության 2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի նպատակն է 2020 թ-ին ԱՀ  տարածքում  ապահովել պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության միջոցառումների իրականացումը, առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը և անվճար սկզբունքի պահպանումը, երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, անվտանգ մայրության հովանավորումը, բնակչության առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույն ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում,  հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը  և   շարունակական      հսկողությունը:
 
Նախարարը  նաև  նշել  է, որ   առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ԱՀ  կառավարության կողմից սահմանված  կարգով:  
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search