Artsakhpress

Միջազգային

Թուրքիան չի կարող հրաժարվել C-400-ից՝ հօգուտ Patriot-ի. Էրդողան

Անկարան չի հրաժարվի C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերից, նույնիսկ եթե ԱՄՆ-ը նրան վաճառի Patriot համակարգերը:

Թուրքիան չի կարող հրաժարվել C-400-ից՝ հօգուտ Patriot-ի. Էրդողան

Թուրքիան չի կարող հրաժարվել C-400-ից՝ հօգուտ Patriot-ի. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից վերադառնալուց հետո:
«Մենք ԱՄՆ-ին ասացինք, որ եթե նրանք ձեռնտու պայմաններով առաջարկեն Patriot-ներ, մենք դրանք կգնենք: Բայց կտրականապես ճիշտ չենք համարում C-400-ից լիովին հրաժարվելու ԱՄՆ-ի առաջարկը: Հօգուտ Patriot-ի C-400-ից հրաժարվելու մասին խոսք չկա»,- Էրդողանի հայտարարությունը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:
«Մեզ համար կարեւոր Է, որ անվտանգության մեր համակարգում կա C-400: Մենք կգնենք ե՛ւ C-400, ե՛ւ Patriot, քանի որ դիվերսիֆիկացված ենք զարգացնում պաշտպանության մեր համակարգը: Սա Է մեր զինված ուժերի ռազմավարությունը»,-ասել Է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search