Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով:
Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր Էջում գրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: