Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում շուրջ 200 000 տուն ձնաբքի պատճառով մնացել է առանց էլեկտրականության

Ֆրանսիայում մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության ` ձյան ուժեղ տեղումների պատճառով:

Ֆրանսիայում շուրջ 200 000 տուն ձնաբքի պատճառով մնացել է առանց էլեկտրականության

Ֆրանսիայում շուրջ 200 000 տուն ձնաբքի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am` հղում անելով BFMTV-ին:
Բեռնատարներին արգելվել է երթևեկել մայրուղիներով, որոնք պատված են սառույցով, իսկ մարդկանց խորհուրդ է տրվում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Իզեր գետի մոտ ձյան շերտից ծանրացած ծառն ընկել է մեքենայի վարորդի վրա, որը փորձում էր մաքրել ճանապարհը: Վերջինս մահացել է:
Նոյեմբերի 14-ին երկրի արևելքում և հարավ-արևելքում փոթորկի նախազգուշացում է տրվել` վաղաժամ սառմանամիքների, հորդառատ անձրևների և ձյան առատ տեղումների պատճառով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search