ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«ՆԱՏՕ-ի AWACS օդանավերը երկնքում մեր աչքերն էին՝ տասնամյակներ շարունակ աջակցելով մեր օդային գործողություններին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո այս օդանավերն օգտագործել են ամերիկյան օդային տարածքի պարեկման համար, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գլոբալ գործողության շրջանակում, հայտնում է News.am-ը:
«Մենք նախատեսում ենք այն փոխարինել 2035 թվականին»,- նշել է Ստոլտենբերգը: Նա հստակեցրել է, որ օդանավերը փոխարինվելու են նոր տեխնոլոգիաների միջոցով, որոնց մասին խոսվում է մեր օրերում, ինչպիսին են «ինքնավար համակարգերը, արհեստական ինտելեկտը եւ մեծ տվյալները»: