Վենետիկում հեղեղումից վնասն աճել Է մինչեւ մեկ միլիարդ եվրո:
Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել Է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն:
«Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում Է միլիարդի հասնող վնասին, եւ մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի Է ունեցել նախանցյալ օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- ասել Է նա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:
Ավելի վաղ Վենետիկի քաղաքագլուխը Twitter-ում գրել Է, որ հարկադրված Է եղել փակելու հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել Է 153 սանտիմետրի:
Ձայան, իր հերթին, Վենետիկում իրավիճակը բնորոշել Է որպես «լիակատար ավերում»:
«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուրը, պետք Է որ գտնվի մեկ մետրի մակարդակում: Ջուրը ողողել Է տներն ու խանութները: Ավերումը լիակատար Է, որովհետեւ նախ ջուրը գալիս Է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում Է, թողնում Է աղ, որը քայքայում Է պատերը, հատակները, արվեստի ստեղծագործությունները, խճանկարները եւ բոլոր Էլեկտրական համակարգերը»,- նշել Է Ձայան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: