Artsakhpress

Մշակույթ

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ-մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում:

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել:

Պեղումների առաջին տարում դա անել դժվար է, բայց արդեն հայտնաբերված հնագիտական նյութը պատկերացում տալիս է տվյալ ժամանակաշրջանի կառույցների ճարտարապետության և ծեսերի մասին: Բնակավայրի հազարամյակների պատմության վկաները Լեռնակերտում հայտնաբերված 2 ամրոցներն են, որոնք տեղացիները «վերի ու վարի» բերդեր են անվանում: Հնագետները պեղումները սկսել են վերի բերդում: Կիկլոպյան շարվածքով պարիսպների մնացորդները, միջնաբերդը, սա այն ամենն է, ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Հնագետներն ուսումնասիրում են, թե ինչ կառույցներ է ամրոցն ունեցել պարիսպների երկու կողմերում: Առաջին կառույցը, որ բացվել է, կացարան է:
Ամրոցի ներսում, տնտեսական նպատակների համար, նման կառույցներ են եղել: Կենտրոնում անցքով, բաժակաձև քար է: Սա մ.թ.ա․ 7-5-րդ դարերի կենցաղային սարք է, իսկ թե ինչի համար է նախատեսված եղել, հնագետներն առայժմ միայն ենթադրություններ ունեն, որ նախատեսված է եղել տնտեսական նպատակների համար:
Կացարանում կատարված պեղումների արդյունքում համոզվել են, որ ամրոցը միաշերտ հնավայր է: Մշակութային այլ շերտեր չկան: Կացարանում հայտնաբերել են խեցեղենի մնացորդներ, իլիկներ, անգամ կաթնամթերքի վրամշակման համար նախատեսված անոթներ, որոնք վկայում են այն մասին, որ ամրոցի տարածքում խաղաղ բնակիչներ են ապրել ու կենցաղ վարել: Առայժմ ավելի բարդ է այս հնավայրում թաղման ծեսերի մասին տեղեկություններ ստանալը: Առայժմ ամբողջությամբ մեկ դամբարան են հնագետները պեղել, որտեղ ուղեկցող նյութեր չեն հայտնաբերել:
«Պեղված դամբարանը թալանված է եղել հնում: Մենք չենք կարող նշել, թե պեղված դամբարանը և ամրոցը համաժամանակյա են, թե ոչ: Դրա համար նախաձեռնեցինք երկրորդ դամբարանի պեղումները, որով պետք է փորձենք հասկանալ ամրոցի շրջակայքում կատարված թաղումների և հենց ամրոցի կապը: Ամրոցը միաշերտ հուշարձան է և կարող է թվագրվել մ.թ.ա․ 7-5-րդ դարերի »,- SHANTNEWS.am-ին ասել է Հայ-գերմանական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բենիկ Վարդանյանը:
Ամրոցի ներսում նաև զոհասեղան է հայտնաբերվել: Մեծ ու տարբեր չափերի անցքերով քարը նախատեսված է եղել կենդանիների զոհաբերության համար: Մ.թ.ա․ 7-5-րդ դարերում կենդանիներին կապելու, իսկ զոհաբերելուց հետո արյունը հոսելու համար հատուկ անցքեր ու ելուստներ են կիրառել:
Լեռնակերտում առաջին անգամ են պեղումներ կատարում: Ամրոցի ու դամբարանադաշտի ժամանակագրական կապը հաստատող տվյալներ կան, բայց դրանք դեռ քիչ են: Առայժմ հստակ չէ, թե ամրոցի ու դամբարանների կողքին եղե՞լ է արդյոք բնակավայր և եթե եղել է, ապա որոնք են սահմանները: Բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար հնագիտական ուսումնասիրությունները, գոնե առաջիկա տարիներին, Լեռնակերտում պետք է շարունակվեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -78-: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search