Artsakhpress

Ռազմական

Այսօր Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշ) ծննդյան օրն է. նա կդառնար 68 տարեկան:

Այսօր Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Գեղազնիկ Միքայելյանը ծնվել է 1951 թվականին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում (Աշտարակի շրջան): Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել  է գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին:
Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում։ Աճյունն ամփոփվել է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր:
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար 1996 թ.-ի սեպտեմբերի 20-ին հետմահու պարգևատրվել է բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search