Artsakhpress

Քաղաքական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կատարի էմիրի դիվանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը:

Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, ինչպես նաև Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի այցելությունն Իսլամական արվեստի թանգարան:
Մայրաքաղաք Դոհայում նախագահ Սարգսյանը կայցելի Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիրի նախորդ հանդիպումների գործնական արդյունքներից մեկն էլ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն է, որը տեղի ունեցավ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ ի նշան Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հարգանքի և համակրանքի։
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև Դոհայում անցկացվելիք հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ին և հանդես կգա ելույթով: «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել կրթությունը նորարարության միջոցով: Այն հիմնադրվել է Կատարի հիմնադրամի կողմից: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: 

     

Ռազմական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search