Artsakhpress

Միջազգային

Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է:

Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է

Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում հայտնված Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսից: Գեյթի կարողությունը գնահատվում է 110 միլիարդ դոլար, Բեզոսի՝ 109 միլիարդ:  

Լենտա.ռու կայքը գրում է, որ փորձագետների կարծիքով, Microsoft-ի հիմնադիրը կարողացել է առաջ անցնել Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլարի կնքած պայմանագրի շնորհիվ: Նախապես պայմանագրին հավակնում էր Amazon-ը, բայց պարտվել է: Դրանից հետո ընկերության  բաժնետոմսերի գինը նվազել էր շուրջ 2 տոկոս, իսկ Microsoft-ինը բարձրացել 4 անգամ:

Ամենահարուստ միլիարդատատերերի ցուցակի երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոն 103 միլիարդ դոլարով:
Հուլիսին Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորզիոնականում էր: Նշվում է, որ այդ պահը պատմական էր, քանի որ Գեյթսը երբեք  երկրորդ հորիզոնականից  ներքև չէր իջել: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search