Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Եվրամիությունն ավելի անկախ դարձնել ՆԱՏՕ-ից պաշտպանության ոլորտում՝ փոփոխություններ մտցնելով Եվրամիության մասին պայմանագրի հոդվածում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերմանական Welt am Sonntag թերթին։

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը անհրաժեշտ է համարում ճշտումներ մտցնել  հոդված 42-ի 7-րդ կետում, որին համապատասխան, եթե ԵՄ մասնակից երկրներից մեկը ենթարկվի զինված հարձակման, մյուս անդամ երկրները պետք է օգնություն եւ աջակցություն ցուցաբերեն նրան։
Պարբերականը գրում է՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին, որ Փարիզում անհրաժեշտ են համարում, որպեսզի ԵՄ ցանկացած մասնակից երկիր կարողանա «անխոչընդոտ եւ ժամանակին» կիրառել հոդված 42-ի 7-րդ կետը։ Նշվում է, որ միջոցները, որոնք Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, կոչված են ապահովելու ԵՄ երկրների արդյունավետ պաշտպանությունը, որոնք ՆԱՏՕ անդամ չեն (Շվեդիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Մալթա, Ավստրիա եւ Իռլանդիա)։
Միաժամանակ, խոսքը վերաբերում է ԵՄ պաշտպանունակության ապահովմանը այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն չկարողանա կիրառել դաշինքի կանոնադրության հոդված 5-ը հավաքական պաշտպանության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Թուրքիայի վետոյի պարագայում։
Ավելի վաղ Մակրոնը The Economist  ամսագրի հարցազրույցում ասել էր, որ «ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է կոորդինացումը դաշինքի ներսում, ինչը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»։ Նրա խոսքով՝ դաշինքում չկա համակարգում ռազմավարական որոշումների հարցում ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների միջեւ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի ուշ հայտարարեցին, թե  չեն կիսում Ֆրանսիայի նախագահի կտրուկ գնահատականները դաշինքի «ուղեղի մահվան» մասին։ Իր հերթին, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին ընդգծեց, որ ՆԱՏՕ առաջիկա գագաթաժողովը Լոնդոնում հնարավորություն կտա ամրապնդելու միջատլանտյան երկխոսությունը, իսկ ՆԱՏՕ-ն չպետք է կորցնի քաղաքական պլատֆորմի դերը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search