Artsakhpress

Քաղաքական

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը:

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ը:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը իր ելույթում, խոսելով կուսակցության ստեղծման շարժառիթների մասին, ասաց, որ իրենք հաշվի են առել ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում կայացնելով ստեղծել նոր քաղաքական ուժ, որը կդավանի ազգային-պահպանողական գաղափարներ:
 
««Վստահություն» կուսակցությունը հանդես է գալու կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների», - ասաց Գ. Սահակյանը:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել նախաձեռնող խմբի այլ անդամներ, որոնք ևս ներկայացրել են իրենց մոտեցումները և կուսակցության օրակարգային հարցերը:
Համագումարի ընթացքում նաև հիմնվել են տարածքային ստորաբաժանումներ, հաստատվել է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կատարվել է գործադիր մարմնի և վերահսկողություն իրականացնող մարմնի անդամների ընտրություն, իսկ կուսակցության նախագահ է միաձայն ընտրվել նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը:
Համագումարին ներկա են եղել տարբեր քաղաքական ուժերի և ակտիվ քաղհասարակության ներկայացուցիչներ, համակիրներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search