Բելգրադում բժիշկները փրկել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
Բժիշկներին հաջողվել է փրկել Սերբիայի նախագահի կյանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը:
Նախարարը հայտնել է, որ Վուչիչի մոտ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ կան: Ուրբաթ երեկոյան նրա առողջական վիճակի լուրջ վատթարացում է գրանցվել, ինչից հետո նախագահը որոշել է դիմել բժիշկների օգնությանը:
Ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկները, ուր տեղափոխել էին Վուչիչին, հայտնել են, որ նախագահի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Նախարարի խոսքով՝ բժիշկներն անհապաղ նախաձեռնել են անհրաժեշտ միջոցառումները, իսկ նախագահի օրգանիզմը լավ է արձագանքել բուժմանը:
Բժիշկները վերջինիս խորհուրդ են տվել առաջիկայում նվազեցնել իր առօրյա ծանրաբեռնվածությունը՝ ամբողջովին վերականգնվելու համար: