Կարեն Տոնականյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Armsport-ը:
Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ։
Եզրափակչում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի բռնցքամարտիկի հետ և մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին։
Այս մրցաշարում բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: