Artsakhpress

Միջազգային

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել Էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը:

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է TGCOM-24 հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ երթեւեկությունը կվերսկսեն նաեւ ջրային տրամվայները՝ վապորետոները, որոնք հիմնական փոխադրամիջոցն են Վենետիկում: Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել Է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել Է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել են օդերեւութաբանները, իրադրության զգալի բարելավում չարժե սպասել մինչեւ երեքշաբթի օրը:

Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարել Տոսկանայում եւ Էմիլիա-Ռոմանիեում այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, որոնք դարձյալ կարող են գետերի վարարում հրահրել այդ մարզերում: Կիրակի օրը Տոսկանայում ափերից դուրս Է եկել Առնո գետը, որպես նախազգուշական միջոց տարհանվել Է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները: Նոյեմբերի 18-ին վտանգի առավելագույն մակարդակը գործում Է նաեւ մի քանի այլ շրջաններում:

Վենետիկում կրիտիկական իրադրություն Է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային մակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել Է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել Է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել Է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search