Artsakhpress

Միջազգային

Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում կմասնակցի Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) կառուցման ավարտին նվիրված միջոցառմանը:

Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա

Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է Tert.am-ը:
«TANAP-ը մեր ամենակարևոր նախագծերից է: Մենք կառուցման ավարտի պաշտոնական միջոցառումը ծրագրում ենք անցկացնել նոյեմբերի 30-ին: Ծրագրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը»,- տեղեկացրել է Դյոնմեզը:
Արարողությունը տեղի կունենա Թուրքիայի Էդիրնե նահանգի Իպսալա շրջանում:
TANAP-ը նախատեսված է ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմաններ հասցնելու համար: Գազատարի տարեկան թողունակությունը կկազմի առնվազն 16 մլրդ խմ, որից 10 միլիարդը կուղարկվի Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ: Գազատարի հզորությունը նախատեսված է հասցնել մինչև տարեկան 31 մլրդ խմ-ի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search