Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի «կեղծավոր աջակցությունը» բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին։

ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը. ԻԻՀ ԱԳՆ

ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը. ԻԻՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԻԻՀ ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը, հայտնում է News.am-ը։
Անցած շաբաթվա վերջին Իրանի կառավարությունը որոշում ընդունեց բենզինի ծախսը նորմավորելու եւ վառելիքի գինը բարձրացնելու մասին՝ հայտարարելով, որ եկամուտները կօգտագործվեն կարիքավորներին օգնելու համար։
Այդ որոշումը  հանգեցրեց բողոքների Իրանի մի շարք քաղաքներում, որոնց մի մասում բռնություններ տեղի ունեցան։ Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով այրվել եւ թալանվել են ավելի քան 100 բանկ եւ խանութներ։ Բախումների ընթացքում զոհվել է մեկ ոստիկան։ Մոտ 1000 մարդ կալանավորվել է։
Պոմպեոն աջակցություն է հայտնել բողոքի ակցիային. «Ինչպես ես ասացի Իրանի ժողովրդին գրեթե մեկուկես տարի առաջ, Միացյալ Նահանգները ձեզ հետ է»,- գրել է նա Թվիթերում։
Արձագանքելով Պոմպեոյի «ինտերվենցիոնիստական» արտահայտություններին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել է. «Իրանի արժանապատիվ ժողովուրդը հիանալի հասկանում է, որ նման կեղծավոր արտահայտություններն անկեղծ համակրանքի դրսեւորում չեն, իսկ անարխիստների ու դիվերսանտների խմբի բռնի գործողությունները, որոնց աջակցում են այդպիսի մարդիկ, բնավ չեն համապատասխանում հասկացող եւ խորաթափանց Իրանի ժողովրդի վարքագծին»։ «Հետաքրքիր է, որ Պոմպեոն համակրում է այն մարդկանց, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո։ Նա արդեն ուղղակի ասել է, որ Իրանի ժողովուրդը պետք է մնա քաղցած, քանի դեռ չի զիջել «մեր պահանջներին»։
BBC Persian-ի անցած տարվա հարցազրույցում Պոմպեոն ասել էր, որ Իրանի պաշտոնական անձինք պետք է լսեն Վաշինգտոնին, «եթե ցանկանում են, որպեսզի իրենց մարդիկ քաղցած չմնան»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search