Artsakhpress

Տնտեսական

Դրմբոնի արտադրական համալիրում կազմակերպվել է կոնսերվացման աշխատանքների ու նոր արտադրություների մեկնարկի թեմայով քննարկում և ճանաչողական այց

Օրերս Մարտակերտի շրջանում գործող «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության Դրմբոնի արտադրական համալիրում կազմակերպվել է ճանաչողական շրջայց և քննարկում, որին մասնակցում էին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչներ՝ փոխնախարար Ալեքսանդր Գասպարյանի ղեկավարությամբ, ԱՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, հարակից՝ Դրմբոն և Կոճողոտ համայնքների ղեկավարները ու ավագանու անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Դրմբոնի արտադրական համալիրում կազմակերպվել է կոնսերվացման աշխատանքների ու նոր արտադրություների մեկնարկի թեմայով քննարկում և ճանաչողական այց

Դրմբոնի արտադրական համալիրում կազմակերպվել է կոնսերվացման աշխատանքների ու նոր արտադրություների մեկնարկի թեմայով քննարկում և ճանաչողական այց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկման սկզբում «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը ներկայացրել է ընկերության գործունեության 17 տարիների կտրվածքով ամփոփ ցուցանիշներ, ինչպես նաև՝ Դրմբոնի արտադրական համալիրում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ուղղությամբ գործունեության՝ հանքավայրի պաշարների սպառմամբ պայմանավորված, ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցման, որոշ օղակների կոնսերվացման, ռեկուլտիվացման և բարեկարգման, համալիրի հենքի վրա նոր արտադրությունների կազմակերման ուղղությամբ իրականացվող և ծրագրվող աշխատանքները։
Այդուհետ ծավալվել է քննարկում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչները պատասխանել են շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հարցերին։ Քննարկմանը հաջորդել է ճանաչողական շրջայցը արտադրահամալիրի տարածքում։ Մասնավորապես՝ իրականացվել է պոչամբարներում ռեկուլտիվացման աշխատանքների արդյունքների և ընթացքի, բացահանքում և լցափակման տեղամասում կոնսերվացման ու ռեկուլտիվացման աշխատանքների արդյունքների, ստորգետնյա հանքի կոնսերվացման աշխատանքների արդյունքների դիտարկում։
Շրջայցի մասնակիցները եղել են նաև տարեկան 25-30 հազ մ2 սալիկների արտադրության հզորությամբ, իտալական սարքավորանքով կահավորված նորաստեղծ քարի արտադրամասում, որտեղ նրանց ներկայացվել են այն շենքային պայմանները, որտեղ ընկերությունը մտադիր է ստեղծել մետաղամշակման բազմատեխնոլոգիական կենտրոն։ Կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել են հանքարդյունաբերության նպատակով օգտագործվող աղացագնդերի արտադրության կազմակերպման աշխատանքները։ Այստեղ նաև ստեղծվելու է տարածաշրջանում եզակի, գերժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիա, որի հիմնական նպատակը լինելու է Արցախում պղնձի վերամշակման հետագա խորացման տեխնոլոգիաների մշակումը։
 
Ներկայումս Դրմբոնի արտադրական համալիրում աշխատում է 226 մարդ։ Աշխատողների քանակը, նոր արտադրությունների կազմակերպմանը զուգընթաց, նախատեսվում է էապես ավելացնել։
 
Դրմբոնի արտադրական համալիրի որոշ օղակների կոնսերվացման, ռեկուլտիվացման և բարեկարգման աշխատանքների, տարածքի պահպանություն և խնամքի ուղղությամբ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ծախսերը և նոր արտադրությունների կազմակերպման ուղղությամբ իրականացված ներդրումներն անցած ժամանակահատվածում կազմել են 1,6 մլրդ ՀՀ դրամ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել

Search