Artsakhpress

Մշակույթ

Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ

Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին և Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու ներքո ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստվում հայկական լավաշը, ղափաման և ժինգյալով հացը: Միջոցառումը նվիրված էր հայկական խոհանոցի մասին գրքի շնորհանդեսին:

Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ

Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սմիթսոնյան հիմնադրամի ներկայացուցիչ Հեյլի Բատվինի խոսքերով գրքի շնորհանդեսն ու հայկական ուտեստների պատրաստումը անցած տարվա Հայաստանին նվիրված սմիթսոնյան փառատոնի շարունակությունն է: Հայկական խոհանոցն այս ծրագրի կարևոր տարրերից է: Բատվինը վստահեցնում է՝ Սմիթսոնյան հիմնադրամը կշարունակի աշխատանքները հայ մշակութային ժառանգության ներկայացման հարցում:
«Այս գիրքն այն առաջին փորձերից է, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին է հայկական խոհանոցը»,- ասում է նա:
Գրքի համահեղինակ Արա Զադենը վստահ է՝ գիրքը կարևոր բաց է լրացնում՝ ժամանակակից Հայաստանի խոհանոցն ավելի ճանաչելի դարձնելու համար: Հայաստանում եղած օրերին նա արձանագրել է զգալի տարբերություն Սփյուռքի ու Հայաստանի խոհանոցների միջև, բացառություններից է, թերևս, լավաշը:
«Լավաշը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում հայկական մշակույթում: Այն առկա է հայկական յուրաքանչյուր հյուրասիրության սեղանի վրա, ուստի մենք որոշեցինք վերնագրել գիրքը «Լավաշ»,- ասում է Զադեն:
Մեկ այլ համահեղինակ Ջոն Լեհինին հայկական խոհանոցը հրապուրել է իր բազմազանությամբ: Նա այն բնութագրում է յուրահատուկ ամերիկյան տեսանկյունից, սակայն չափազանց համեղ ու ստեղծագործական: Հիմնական գաղափարն այն է, որ մի քանի բաղադրիչներից հնարավոր է բազմաթիվ ուտեստներ պատրաստել:
«Չափազանց ուրախ եմ, որ միջոցառմնանը ներկա էին ոչ միայն հայեր, այլև այլզգիներ: Հույս ունենք, որ մեր գիրքը հասանելի կլինի նաև ոչ հայ ընթերցողին»,- շեշտում է Լին:
Իր հերթին Սան Ֆրանցիսկոյում բնակվող գրքի երրորդ համահեղինալ Քեյթ Լեհին, ով նաև տարբեր խոհանոցների մասին մի շարք գրքերի հեղինակ է, պատմում է, որ հայկական խոհանոցին ծանոթ է դեռևս մանկուց իր ամերիկահայ ընկերների միջոցով: Մշտապես տպավորված եմ եղել հայկական հյուրասիրությամբ, ընդգծում է նա: Վերջինս նախկինում զբաղվել է հայկական խոհանոցի ու ամերիկահայ ինքնության հետազոտմամբ:
2018 թվականի թավշյա հեղափոխության օերին նա գտնվում էր Հայաստանում: «Լավաշ» գիրքը ներառել է որոշ դրվագներ նաև այդ օրերից:
«Մեր գրքում ներառել ենք նկարներ, թե ինչպիսի տոնակատարություն էր տիրում այդ օրերին Հայաստանի փողոցներում: Մարդիկ ամենուր խորոված էին պատրաստում փողոցներում ու հյուրասիորւմ միմյանց: Չնայած խորովածի բաղադրատոմսը կապ չունի թավշյա հեղափոխության հետ, սակայն ինձ համար խորովածը հաղորդակցվում է այս իրադարձության հետ»,- ասում է Քեյտ Լեհին:
Նույն օրը երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ «Լավաշ» գրքի շնորհանդեսն ու այդ առիթով ընդունելություն: Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը հայկական մշակությային ժառանգության պահպանման համար, իսկ նախաձեռնության հեղինակները իրենց տպավորություններով կիսվեցին հայկական խոհանոցի ու Հայաստանի մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search