Artsakhpress

Միջազգային

Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները

Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի:

Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները

Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին եւ բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները: Նրանց թույլ են տալիս համոզվել, որ հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան:
Ակտիվիստները քարկոծել են մի խումբ պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով: Պահպանությունը կրակ Է բացել օդ:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել Է հասնել իրենց աշխատատեղեր: Խորհրդարանականներից ոմանք հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը: Նոյեմբերի 19-ին պլանավորված Է խորհրդարանի նիստ, որտեղ պետք Է ընդունվեն մի շարք օրենքներ, ներառյալ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:
Քաղաքացիները զգուշանում են, որ համաներման տակ կարող են հայտնվել կոռուպցիոն սխեմաներին մեղսակից պաշտոնյաները եւ այդ կերպ խուսափել պատասխանատվությունից: Մի խումբ փորձագետների կարծիքով՝ կա մտահոգություն, որ համաներմամբ կարող են ազատ արձակվել ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search