Artsakhpress

Միջազգային

«Թրամփն անձամբ է կարգադրել սառեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը». Պոմպեոյի տեղակալ

Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական աջակցության սառեցումն անձամբ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է եղել։

«Թրամփն անձամբ է կարգադրել սառեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը». Պոմպեոյի տեղակալ

«Թրամփն անձամբ է կարգադրել սառեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը». Պոմպեոյի տեղակալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում փակ լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը, գրում է tert.am-ը։
Նշվում է, որ լսումների սղագրությունը հրապարակվել է նոյեմբերի 18-ին, իսկ նիստը տեղի է ունեցել ամսվա սկզբին։ Լսումների ընթացքում դիվանագետը ցուցմունք է տվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովի անդամներին ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի շրջանակում։
Հեյլի խոսքով՝ Թրամփը Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությանը ցուցումներ է տվել Ուկրաինային աջակցության տրամադրման գործընթացի սառեցման մասին։
Հեյլը նշել է, որ հուլիսի 23-ին արտաքին քաղաքականությամբ զբաղվող ԱՄՆ առանցքային գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով քննարկում է տեղի ունեցել։ Այդ քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Չարլզ Կապպերմանը յուրաքանչյուր գերատեսչության ներկայացուցչին հարցրել է նշված հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։
«Ես վճռականորեն հանդես եմ եկել հօգուտ աջակցության վերականգնման․ այսպիսի դիրքորոշում ունեին նաև մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները, բացի վարչաբյուջետային վարչությունից։ Վարչության ղեկավարը պարզաբանել է, որ իրենց դիրքորոշումը պայմանավորված է Թրամփի ցուցումներով»,- պատմել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին հայտնի է դարձել Թրամփի՝ Ուկրաինային տրամադրվող աջակցության վերանայման մտադրության մասին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search