Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերն ու Ադամ Շիֆը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին, որում պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ են անում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը:

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Facebook-ում գրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, հայտնում է News.am-ը:
«Անկասկած, Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշել են կոնգրեսականները՝ հավելելով, որ դա միակ միջոցն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որն ունակ է միավորելու Ադրբեջանին եւ Հայաստանին:
«Պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում Հայաստանին տրամադրել ուսուցում եւ սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել»,- նշվում է նամակում:
Նշենք, որ սա Կոնգրեսի անդամների արդեն երկրորդ նամակն է, որում ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search