Artsakhpress

Միջազգային

Ռուսական կողմի ռազմական համագործակցության հերթական առաջարկը Թուրքիային

Ռուսական կողմից հերթական հայտարարությունն է հնչել 5-րդ սերնդի կործանիչների արտադրության հարցում ռուս-թուրքական համագործակցության հնարավորության վերաբերյալ:

Ռուսական կողմի ռազմական համագործակցության հերթական առաջարկը Թուրքիային

Ռուսական կողմի ռազմական համագործակցության հերթական առաջարկը Թուրքիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահին առընթեր ավիացիայի զարգացման հանձնաժողովի անդամ Յուրի Սիտնիկը ռուսական «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության հետ զրույցում նշել է, որ Մոսկվան շահագրգռված է համագործակցել Անկարայի հետ ռազմական ինքնաթիռների արտադրության հարցում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սիտնիկը նախ նշել է, որ Ռուսաստանն արտադրում է ոչ միայն 4++ սերնդի կործանիչներ, ուղղաթիռներ, տանկեր ու ՀՕՊ համակարգեր, այլև աշխատում է 5-րդ սերնդի մի շարք նորագույն զենքերի նախագծերի վրա՝ ավելացնելով, որ շատ չափանիշներով ամերիկյան F-35 ինքնաթիռներին գերազանցող ռուսական 5-րդ սերնդի կործանիչներն արդեն արտադրվել են ու փորձարկումներ են անցնում:
Սիտնիկի խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ կարող են ոչ միայն 5-րդ սերնդի, այլ նաև՝ 6-րդ և 7-րդ սերնդի ինքնաթիռներ նախագծվել:
«Ռուսաստանն ու Թուրքիան նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրության մեջ կարող են նոր թվային տեխնոլոգիաներ ու նոր մետաղական նյութեր օգտագործել: Արդյունքում այդպիսի սարքերը ամբողջությամբ անտեսանելի կդառնան ռադարների համար: Կարծում եմ այդ համագործակցությունը ծայրաստիճան օգտակար կարող է լինել»,- նշել է ռուս պաշտոնյան:
Ավելացնենք, որ նախօրեին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևն էլ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է տեխնոլոգիական օգնություն տրամադրել Թուրքիային 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ նախագծելու հարցում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search