Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսի բացումը և համանուն ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտի «Վալլեքս գարդեն հոթել» կինոդահլիճում կայացել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսի բացումը և համանուն ֆիլմի պրեմիերան:

Ստեփանակերտում կայացել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսի բացումը և համանուն ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտում  կայացել  է «Հետևանքը՝ արտեֆակտ»      ցուցահանդեսի    բացումը  և  համանուն   ֆիլմի   պրեմիերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի      թղթակցի    հաղորդմամբ՝   «Հետևանքը՝   արտեֆակտ»        նախագիծը   2019  թվականի   ընթացքում    իրականացրել  են   լուսանկարիչ  Արեգ  Բալայանը  և   արվեստագետ  Էդիկ  Պողոսյանը: Նախագծի    հեղինակները  փնտրել   և  ընտրել  են   հակամարտության  հետ     կապված   նյութական   վկայություններ   և   վերափոխել    դրանք   արվեստի   գործերի: «Հետևանքը՝   արտեֆակտ»    ֆիլմի   ռեժիսորն  է  Հրայր  Սարգսյանը. տևողությունը   50   րոպե  է:   
«Հետևանքը՝   արտեֆակտ»            նախագիծն  իրականացվում  է  «Խաղաղարարության    ամրապնդում     կարողությունների    զարգացման   և  հանրային   մասնակցության  միջոցով»  (PeaGE)   ծրագրի   շրջանակներում՝  Եվրոպական   միության    ֆինանսական  աջակցությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախագծի  համահեղինակ, իրանահայ    Էդիկ   Պողոսյանը:
Նա  ասել  է, որ  նախագիծը  փորձ  է   առաջարկելու    այլընտրանքային   տեսանկյունով   քննել    հակամարտությունը՝  ի  ցույց   դնելով  ոչ  թե   քաղաքական, տնտեսական  կամ   սոցիալական   հետևանքները, այլ   շփման   գծին   մերձ   տարածքում   առկա  հետքերը:
 
«Մեկ    տարի     աշխատել  ենք     այս   նախագծի  վրա:  Ցուցահանդեսի  և   ֆիլմի   ցուցադրությունը    մեկնարկել  ենք     Ստեփանակերտում, քանի  որ   մեր    բոլոր   հերոսներն  Արցախի  են   ու  մեր  լուսանկարչական  աշխատանքներն  իրականացրել  ենք     Արցախում: Նախատեսում  ենք   ցուցադրություն  կազմակերպել   նաև   Թիֆլիսում, Երևանում  և  աշխարհի   այլ  վայրերում:  Ի  սկզբանե  մեր   նպատակն  էր նյութական   վնասների  հետևանքները  դարձրել     արվեստի  գործեր, ինչպես  նաև  հակամարտության  հետևանքով   մարդկային    պատմությունները     միջազգայնացնել»,-  ավելացրել  է   Է. Պողոսյանը:
Արեգ  Բալայանը   մեզ   հետ  զրույցում   ասել է, որ    նախագիծը  կարևոր    և  մեծ  նշանակություն   ունի   շատերի  համար:
Նա  իր   խոսքում  մասնավորապես  ասել է. «Պատերազմի   օրոք    խարխլված    շենքերից  հավաքած մետաղական  բեկորների  համադրությունը  հակամարտության  գոտում    բնակվողների     լուսանկարների  հետ  կառուցված  է  պատմական   հետքերի   ու  ներկա     իրականության  բարդ  փոխառնչությունների    շուրջ: Լուսանկարել  եմ       պատերազմից    տուժածներին   այնպես,  ինչպես    նրանք  կան   իրականում՝  չխուսափելով   ի  ցույց     դնել  նրանց                    սարսափելի   սպիներն   ու  վնասվածքները: Պատմական    հետքերն  ու     ժամանակակից    իրականությունը  միահյուսելով՝   լուսանկարները  հանդես  են  գալիս   որպես   պատերազմի    արհավիրքի  մնայուն    բեռի    վկայություն»:
Ֆիլմում նկարահանված ստեփանակերտաբնակ Արարատ       Շահբազյանն  ասել   է, որ   ինքը  երեք  անգամ    ծանր   վիրավորում  է  ստացել: 
 
«Առաջին  անգամ  վիրավորվել  եմ   1990  թվականին  Կրկժանի, երկրորդ   անգամ Ֆիզուլիի  և   երրորդ՝  Մարտակերտի    շրջանի  Հարությունագոմերի   ազատագրման  ժամանակ:  Նախագծին  մասնակցելու  համար  իմ  համաձայնությունը   տվել  եմ, որովհետև    ասելիքը  շատ   է, իսկ  մեր  կյանքի   պատմություններին   ծանոթ  լինելը՝     կարևոր: Ուշագրավ    է  այս  նախագիծը:  Ցավով  ենք  վերհիշում   բոլոր   այն   ակնթարթները, որոնք   ապրել  ու  զգացել  ենք: Տա  Աստված  այլև   պատերազմ  չլինի»,-ավելացրել   է     Ա. Շահբազյանը:  
 
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ  Արայիկ  Լազարյանը,  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանը,  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը,   նախագծի     մասնակիցներ, հյուրեր  և  այլք:
Տեղեկացնենք, որ  ցուցահանդեսը  բաց  կլինի   մինչև   նոյեմբերի   21-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել

Search