Artsakhpress

Հասարակական

Ասկերան քաղաքն արժանացել է «Որակի նշան» մրցանակի

Նոյեմբերի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի «Որակի նշան 2019» մրցանակաբաշխությանը «ԷՅ-ԷՅ-ԴԻ Փաբլիշինգ» ՍՊԸ-ի կողմից «Որակի նշան» անվանակարգում պարգևատրվել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը:

Ասկերան քաղաքն արժանացել է «Որակի նշան» մրցանակի

Ասկերան քաղաքն արժանացել է «Որակի նշան» մրցանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Աղաջանյանն ասել է, որ մրցանակը հանձնվել է համայնքի վերաբնակեցման, բարեկարգման և իրականացված մի շարք բարեփոխումների համար:
 
«Մրցանակաբաշխության մասին մեզ տեղեկացրել էին միջոցառումից մի քանի օր առաջ, ինչը մեզ համար անակնկալ էր: Սա ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող մրցանակ է, որպեսզի օրեցօր էլ ավելի զարգացնենք մեր քաղաքը և բարեկարգման աշխատանքները շարունակենք ավելի մեծ թափով: Կարծում եմ՝ «Որակի նշան» անվանակարգում հանձնված մրցանակը խթան կհանդիսանա, որպեսզի Ասկերանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր նպաստը բերի քաղաքի զարգացմանը»,- նշել է Ս. Աղաջանյանը:
 
Նշենք, որ «Որակի նշան» մրցանակաբաշխության նպատակը իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն կազմակերպություններին և անհատներին խրախուսական մրցանակներ հանձնելն ու խրախուսելն է: Այն ձևաչափ է՝ գնահատելու տնտեսության, առողջապահության, կրթության, հանրային կառավարման ոլորտներում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերած անձանց հետևողական աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, սոցիալական պատասխանատվությունը, պարտաճանաչությունը և տնտեսության զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդը:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search