Իտալիայի իշխանությունները լրացուցիչ 65 մլն եվրո կհատկացնեն Վենետիկի վերականգնման համար, որը ավերիչ հեղեղում Է վերապրել:
Իտալիայի իշխանությունները լրացուցիչ 65 մլն եվրո կհատկացնեն Վենետիկի վերականգնմանը
«65 մլն եվրո կհատկացվի Վենետիկի ծովալճակը պահպանելու եւ պաշտպանելու համար, դրանից 46 միլիոն եվրոն կուղղորդվի բուն քաղաքի վերականգմանը»,-ասված Է փաստաթղթում: Նշված միջոցները կգումարվեն ավելի վաղ հատկացված 20 մլն եվրոյին, նշվում Է հայտարարության մեջ, եւ թույլ կտան իրականացնել «Վենետիկի ծովալճակի տեխնիկական սպասարկման եւ վերակառուցման աշխատանքներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: