Artsakhpress

Տնտեսական

Վարչապետի այցին ընդառաջ․ հայ-իտալական տնտեսական կապերը դինամիկ զարգանում են

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիա։

Վարչապետի այցին ընդառաջ․ հայ-իտալական տնտեսական կապերը դինամիկ զարգանում են

Վարչապետի այցին ընդառաջ․ հայ-իտալական տնտեսական կապերը դինամիկ զարգանում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ վարչապետի այցին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայ-իտալական տնտեսական և քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկանք։ 
Տնտեսական հարաբերություններ 
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀայաստանիՀանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2019 թվականիհունվար-սեպտեմբերին կազմել է 195․7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ աճել է 13․4%-ով (2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 172.6 մլն. ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Իտալիա կազմել է 46.49 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ աճել է 25.6%-ով (2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 37.0 մլն. ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 149.26 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1%-ով (2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 135.6 մլն.ԱՄՆ դոլար):
Միաժամանակ, ՀայաստանիՀանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2018 թվականին կազմել է 232.48 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով (2017 թվականին կազմել է 201.3մլն. ԱՄՆ դոլար): 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Իտալիա կազմել է 49.88 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.2%-ով (2017 թվականին կազմել է 43.28 մլն. ԱՄՆ դոլար): 2018 թվականին Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 182.6մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.6%-ով (2017 թվականին կազմել է 158.0մլն. ԱՄՆ դոլար):
2018 թվականին Հայաստանի Հանրապետությունից Իտալիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են.
 Տեքստիլե արտադրանք
 Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով)
 Ոսկերչական իրեր
 Ալյումինե նրբաթիթեղ
 Գինիներ
2018 թվականին Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են․
 Սինթետիկ թելերից գործվածքներ
 Ոսկերչական իրեր
 Կենտրոնական ջեռուցման կաթսաներ
 Բնական մորթուց հագուստ, հագուստի պարագաներ
 Կենդանիների կերեր, 
 Դեղամիջոցներ
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունից Իտալիա արտահանված և աճ գրանցած հիմնական ապրանքատեսակներն են. 
 Տեքստիլե արտադրանք
 Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով)
 Ալյումինե նրբաթիթեղ
 Պոմպ, կոմպրեսոր
2019 թվականիI կիսամյակում Հայաստանի Հանրապետություն Իտալիայից ներմուծված և աճ գրանցած հիմնական ապրանքատեսակներն են. 
 Կենդանի բույսեր, տնկաշիվներ
 Սինթետիկ թելերից գործվածքներ 
 Սարքավորումներ՝ աման, շիշ լվացող կամ չորացնող; փակող, պիտակավորող
 Կենդանիների կերեր
 Կենտրոնական ջեռուցման կաթսաներ
Քաղաքական կապեր 
Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:
Հայաստանի և Իտալիայի միջև 2018 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է 3 արձանագրություն, երկու երկրները ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 12 համաձայնագիր, փոխըմբռնման 9 հուշագիր։ 
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են նաև տնտեսական համագործակցության մասին համատեղ հռչակագիր։ 
Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 
2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արել «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ իրավական գնահատական»։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
***
Վարչապետի այցը կմեկնարկի նոյեմբերի 20-ին Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:
Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ։ 
Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search