Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից ներկայացված վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կալանավորված է ավելի քան 120 լրագրող, ինչը վատագույնի ռեկորդային ցուցանիշ է: Երկրում արտակարգ դրության ավարտից հետո էլ վիճակը չի բարելավվել։
Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում մոտ 150.000 դատավոր, գիտնական, պետծառայող հեղաշրջման փորձի ետևում կանգնած լինելու կասկածանքով հեռացվել է աշխատանքից, փոխանցում է ermenihaber-ը: