Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ Է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում:
Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ Է սահմանել
Աբեն զբաղեցնելու Է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք Է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր:
«Կուսակցության նախագահի պաշտոնում ինձ մնացել Է եւս երկու տարի: Ես մտադիր եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքական խնդիրները լուծելու համար»,-ընդգծել Է վարչապետը:
Կարեւորագույն խնդիրների թվում նա նշել Է երկրի դուրս գալը գնանկումից, ծնելիության կրճատման խնդիրների լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաեւ երկրի Սահմանադրության բարեփոխումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: