Artsakhpress

Միջազգային

Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ Է սահմանել

Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ Է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում:

Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ Է սահմանել

Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ Է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա երկրի կառավարությունը գլխավորում Է արդեն 2887 օր, եթե հաշվենք նրա ղեկավարության ներքո նախարարների առաջին կաբինետը 2006-2007 թվականներին: Նոյեմբերի 20-ի առավոտյան վարչապետը լրագրողների առջեւ ամփոփել Է այդ պաշտոնում իր գործունեության արդյունքները:

Աբեն զբաղեցնելու Է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք Է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր:

«Կուսակցության նախագահի պաշտոնում ինձ մնացել Է եւս երկու տարի: Ես մտադիր եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքական խնդիրները լուծելու համար»,-ընդգծել Է վարչապետը:

Կարեւորագույն խնդիրների թվում նա նշել Է երկրի դուրս գալը գնանկումից, ծնելիության կրճատման խնդիրների լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաեւ երկրի Սահմանադրության բարեփոխումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search