Artsakhpress

Միջազգային

Ուկրաինան լուրջ մրցակից է Լեհաստանին

Լեհաստանի կառավարությունը նամակ է հղել ԵՄ-ի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովին՝ պահանջելով Ուկրաինային արտոնություններ չտրամադրել ԵՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար:

Ուկրաինան լուրջ մրցակից է Լեհաստանին

Ուկրաինան լուրջ մրցակից է Լեհաստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է РИА Новости-ն: 
Ուղերձի հեղինակները բողոքել են Բրյուսելի պաշտոնյաներին, որ սևահողերի, բարենպաստ կլիմայի, ինչպես նաև «աշխատանքի և տրանսպորտի ցածր գնի» պատճառով Ուկրաինան դարձել է «շատ լուրջ մրցակից ԵՄ գյուղատնտեսության ոլորտում»:
Լրատվական գործակալությունը նկատել է, որ Լեհաստանը հաճախ է փորձում  դանդաղեցնել հարևան երկրի տնտեսական զարգացումը և սահմանափակել Ուկրաինայի մուտքը եվրոպական շուկաներ: Նոյեմբերի սկզբին Վարշավան Կիևի համար սահմանեց միջազգային 160 հազար բեռնափոխադրումների քվոտա, չնայած ուկրաինական կողմը պահանջել էր երկու հարյուր հազարի:
Լեհ-ուկրաինական ավելի սուր հակամարտություն է բռնկվում նաև Էներգետիկ ոլորտում: Ուկրաինայի և ԵՄ-ի միջև 2017-ին կնքված համաձայնագիրը նախատեսում է ազգային էներգետիկ ցանցի ինտեգրում եվրոպական էներգետիկ համակարգին:
Մինչդեռ լեհերը մտավախություն են հայտնում, որ ուկրաինական էժան էլեկտրաէներգիայի պատճառով սեփական ածուխով աշխատող էլեկտրակայանները կդառնան անշահավետ: Ավելին, Վարշավան մտադիր է վառելիք վաճառել Ուկրաինայի էլեկտրակայաններին՝ վերաարտահանելով ԱՄՆ-ի թանկ գազը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search