Միլանում հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ոմն ադրբեջանցի բլոգեր մտել էր հայկական եկեղեցի և հայերին մեղադրում էր Խոջալուու ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սադրիչ այս հայտարարություններին հայերը չտրվեցին, իսկ վարչապետը պատասխանեց ըստ էության, գրում է SHANTNEWS.am-ը:
Վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովն է ընդունել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար։
Ադրբեջանցին փորձեց նաև խաղաղությունից խոսել, ինչին վարչապետռը պատասխանեց, որ ինքն առաջարկել է խաղաղության բանաձևը Իլհամ Ալիևին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը Ալիևին ասել է՝ Արցախյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդուննելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Փաշինյանը կոչ արեց, որ Ալիևը նույնը կրկնի։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Արցախը հստակ ինքնորոշում իրականացրել է այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ադրբեջանական կազմից։