Artsakhpress

Հասարակական

ՌԴ ԱԻ փոխնախարարն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Պաշտոնական այցով նոյեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

ՌԴ ԱԻ փոխնախարարն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես  տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը դիմավորել է իր գործընկեր Նիկոլայ Գրեչուշկինին և ուղեկցել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն:
Փոխնախարարները շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացել են ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի ճգնաժամային կառավարման կենտրոնում փոխնախարարներ Արկադի Բալյանին և Նիկոլայ Գրեչուշկինին ներկայացվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, հնարավորությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
Այս տարվա ընթացքում կենտրոնի ուժերով՝ տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել են բազմաթիվ փրկարարներ, իրականացվել են հայ-ռուսական համատեղ վարժանքներ, Իրան և Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն:
Արկադի Բալյանը նշել է, որ հատկապես այս տարի գրանցված աննախադեպ անտառային հրդեհների ժամանակ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հստակ տեղորոշվում էին հրդեհի օջախները, որը հրշեջ-փրկարարներին թույլ էր տալիս ավելի արդյունավետ գործել:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնի տարածքում այս տարի իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, գնվել է նոր տեխնիկա:
Կենտրոնի տարածքի պարսպապատման աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, կառուցվել են ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ, փրկարարների համար նախատեսված մի քանի վարժահրապարակներ, նյութական միջոցների պահպանման համար նախատեսված նոր պահեստներ:
Ռուսական կողմը այս տարվա ընթացքում շարունակել է հագեցնել կենտրոնի տեխնիկական բազան:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը զբաղեցնում է 17,5 հեկտար տարածք և հագեցած է գերժամանակակից, հումանիտար արձագանքման, փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայով, կինոլոգիական, լեռնագնացների ուսուցման համար նախատեսված ենթակառուցվածքներով, այլ անհրաժեշտ պարագաներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search