Artsakhpress

Քաղաքական

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման որոշմանը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է ՀՀ-ի ու Ղազախստանի քաղաքացիների համար միմյանց երկիր այցելելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման որոշմանը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման որոշմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
«Համաձայնագրի կնքումը նախատեսված է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության 2013 թ. դեկտեմբերի 24-ին հաստատված ճանապարհային քարտեզով և 2006թ. նոյեմբերի 6-ի ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրի արդիականացման անհրաժեշտությամբ: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր ժամկետով գտնվելու դեպքում ազատվում են գրանցվելու, ըստ գտնվելու վայրի հաշվառման կանգնելու պարտավորությունից, իսկ 30 օրից ավելի ժամկետով գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան: Մինչև 30 օր ճամփորդությունների դեպքում քաղաքացիներն ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից: Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից: Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիները պարտավորվում են Ղազախստանի տարածք մուտք գործելուց հետո 5-օրյա ժամկետում հաշվառման կանգնել Ղազախստանի իրավասու մարմիններում»,- ասաց Ադոնցը:
Համաձայնագրի կնքումը կնպաստի նաև երկու պետությունների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների և համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Ղազախստանի տարածքում գտնվելու և գործունեություն իրականացնելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...

«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),...

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 113 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 65 քաղաքացի

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Էրիկ Վերդիյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Լևոն Ղուլյանը նշանակվել է Արցախի ՏՏ կենտրոնի տնօրեն

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Search