Artsakhpress

Տնտեսական

Մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսենք. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսեն:

Մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսենք. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ազատ հայրենիք» կուսացության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և կից այդ մասին հավաստող տեսանյութ տեղադրել:
 
«Տնտեսության զարգացման կարևոր ձեռնարկումներից է կազմակերպված շուկայի կամ ֆոնդային բորսայի ստեղծումը, որտեղ կիրականացվեն արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ: Ըստ էության, տարիներ ի վեր ՀՀ-ում այն չի կայացել, սակայն դրա գոյությունը մեծ հնարավորություններ կստեղծեր տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների համար ֆինանսական հոսքերի՝ տարբեր խողովակներով ապահովման առումով՝ արտերկրից և ներքին աղբյուրներից: Ի դեպ, միակ կայացած ընկերությունը, որն այս ոլորտում իրական հաջողության է հասել ՀՀ արժեթղթերի շուկաում՝ «Արցախհէկ» ընկերությունն է, որի բաժնետերերի թիվը անցնում է 1200-ը:
 
Խնդրի վերաբերյալ առիթ եմ ունեցել խոսելու Շուշիում օրերս կայացած «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական առաջին ֆորումի ժամանակ: Իրավիճակն արմատապես փոխելու համար «Ազատ հայրենիք» կուսացության անունից հայտարարել եմ, որ շուտով կսկսենք մի գործընթաց, որի արդյունքում էներգետիկայի, կապի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով դառնան բաց բաժնետիրական, որոնց արժեթղթերը խորհրդանշական գնով (օրինակ՝ 1000-1500 ՀՀ դրամով) պարտադիր վաճառքի հանվեն հայկական ֆոնդային բորսայում: Այն առաջին հերթին Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար (իսկ ես համոզված եմ, որ բնակչության զգալի մասը կմասնակցի) հնարավորություն կստեղծի  ձեռք բերելու այդ բաժնետոմսերը և մասնակցելու նշված ձեռնարկությունների կառավարմանը՝ ամեն ամիս շահաբաժնի տեսքով ստանալով որոշակի եկամուտ: Արդյունքում մենք կունենանք կազմակերպված շուկա, որտեղ երաշխավորված կապիտալի ներգրավումը կդառնա ավելի տեսանելի, իսկ դրա տեղաբաշխումը տնտեսության տարբեր ճյուղերի մեջ կապահովի արագ զարգացում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search