Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Միլանում ներդրումային ընկերությունների հետ մասնակցում է աշխատանքային ճաշի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանում գտնվող «Mediobanca» ներդրումային բանկի գրասենյակ, որտեղ նախատեսված են հանդիպումներ, աշխատանքային ճաշ և բիզնես ֆորում:

Նիկոլ Փաշինյանը Միլանում ներդրումային ընկերությունների հետ մասնակցում է աշխատանքային ճաշի

Նիկոլ Փաշինյանը Միլանում ներդրումային ընկերությունների հետ մասնակցում է աշխատանքային ճաշի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է  թղթակիցը Իտալիայից, ՀՀ վարչապետին դիմավորեց իտալական «Mediobanca»-ի նախագահ Ռենատո Պալիարոն: Աշխատանքային ճաշին հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:
Իտալական կողմից մասնակցում են իտալական «Mediobanca»-ի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca»-ի «Corporate and investment banking»-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca»-ի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Mediobanca»-ի «Corporate and investment banking»-ի համանախագահ Ֆրանչեսկո Կանցիոներին, «F21 Sgr» ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ռենատո Ռավանելին, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն,  «Terna»-ի գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը,  «Terna»-ի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկիա Տորկիան,  Հայաստանում Իտալիայի դեսպան Վիչենցո Դել Մոնակոն:  
Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված չէ: Աշխատանքային ճաշից հետո կմեկնարկի բիզնես ֆորումը:
ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել է Միլան, հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումների շարքը նաև Հռոմում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Ռազմական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search