Artsakhpress

Միջազգային

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալված 12 ցուցարարներին սպառնում է ազատազրկում

Այսօր` կեսգիշերն անց, Թբիլիսիի  քաղաքային դատարանը դատապարտել է ընդդիմության 12 ակտիվիստների, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ցրման ժամանակ:

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալված 12 ցուցարարներին սպառնում է ազատազրկում

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալված 12 ցուցարարներին սպառնում է ազատազրկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ` վարչական կալանքի են դատապարտվել տասը անձինք, որոնցից ութը քաղաքացիական ակտիվիստ է, երկուսը՝ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Դատարանի դահլիճից բոլորն ուղարկվել են ժամանակավոր պահման վայրեր: Դատարանի դահլիճում գտնվող ակտիվիստներն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատարանի որոշումն ընդունել  են սուլոցներով և «ստրուկներ» բացականչություններով:
Եվս երկու ակտիվիստ ստացել է բանավոր նախազգուշացում և տուգանվել է:
Դատավորը հետաձգել է նույն օրը կալանավորված 25 անձանց գործերի քննությունը, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 18-ին խորհրդարանի տարածքում: Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «Իրավապահ մարմինների օրինական պահանջներին չհնազանդվելու» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «մանր խուլիգանություն» հոդվածներով: Այս հոդվածները պատժվում են տուգանքով կամ 15-օրյա վարչական կալանքով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...

«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),...

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 113 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 65 քաղաքացի

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Էրիկ Վերդիյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Լևոն Ղուլյանը նշանակվել է Արցախի ՏՏ կենտրոնի տնօրեն

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Search