Artsakhpress

Սպորտ

Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից

Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից

Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները: «Իտալիայի դեմ խաղում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա: Ես չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում: Մենք Գործկոմի հետ միասին որոշել ենք հեռանալ»,-ասել է Վանեցյանը:
Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Վանեցյանը և Գործոկոմը իրենց հրաժարականով նոր ընթացք կտան ֆուտբոլում բարեփոխումներին»,-ասել է Ռուբինյանը:
Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search