Artsakhpress

Քաղաքական

Արցախյան հիմնախնդիրը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. դիվանագիտական դպրոցի ռեկտոր

Սկսած 2010 թվականից ՀՀ արտաքին գործերի նախարարության առընթեր դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչներն այցելում են Արցախ:

Արցախյան հիմնախնդիրը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. դիվանագիտական դպրոցի ռեկտոր

Արցախյան  հիմնախնդիրը   մեր  արտաքին  քաղաքականության   առաջնահերթությունն  է.  դիվանագիտական դպրոցի ռեկտոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ  նախահի  հետ  հանդիպումից  հետո  այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի  ռեկտոր Վահե Գաբրիելյանը՝  նշելով, որ  այս  անգամ  Արցախ  են  այցելել      ծառայության   մեջ    գտնվող    մի  խումբ      երիտասարդ   դիվանագետներ:
«Մեր  ուսումնական   ծրագրերում   շատ  կարևոր  է  Արցախ   այցելելը, որովհետև  արցախյան  հիմնախնդիրը     մեր  արտաքին  քաղաքականության   առաջնահերթությունն  է: Իմ  կարծիքով՝    բոլոր դիվանագետները   պետք  է   այցելեն   Արցախ, որպեսզի   տեղում     հասկանան   իրողությունը, խնդիրները  և   մարտահրավերները: Այս  այցի     ընթացքում   հանդիպումներ   ենք  ունեցել   ԱՀ  պետական   մի  շարք  պաշտոնյաների  հետ,   ինչպես  նաև   այցելել    ենք    զորամասեր, թանգարաններ,   արտադրական  ձեռնարկություններ,   ծանոթացել  մշակութային  պատմական     հուշարձանների  և  տնտեսական  ենթակառուցվածքների: Այս  ամենը  հնարավորություն  կտա  դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչներին, որպեսզի  համակողմանի  պատկերացում  ունենան Արցախի  մասին»,-մասնավորապես  ասել  է   Վ. Գաբրիելյանը:
ՀՀ  արտաքին   գործերի  նախարարության    դիվանագետ     Հայկ  Թորոսյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ   այցի   ընթացքում    իրենք  կարողացել  են    ծանոթանալ  Արցախի    ու  արցախցիների  հետ:
«ԱՀ  նախագահի   հետ  հանդիպմանը     մեզ  հնարավորություն  է  տրվել, որպեսզի  մի  շարք    հարցեր առաջադրենք, որոնց  պատասխաններն  անհրաժեշտ  է   մեզ՝   դիվանագետներիս: Այս  հանդիպումները  շատ  կարևոր  են  մեր   հետագա  գործունեության  մեջ: Մենք   պետք  է      մշտապես   ուշադրության կենտրոնում պահենք  Արցախի  անվտանգության  և       անկախության  հարցերը»,-նշել  է  Հ. Թորոսյանը:
Դիվանագետ   Արաքսյա   Բաբիկյանի  խոսքով՝      ՀՀ  արտաքին   գործերի  նախարարության    առընթեր    դիվանագիտական   դպրոցը   սաներ  է  ունեցել      նաև   Արցախից:
Թե  ինչքանով  է  Արցախի  վերաբերյալ  թեմաներն  ուսուսցանվում    դիվանագիտական  դպրոցում, Ա. Բաբիկյանը  պատասխանել է.    «Կան  առանձին    առարկաներ, ինչպիսիք  են  հակամարտությունների  կարգավորում, անվտանգային  հարցեր,   (չնայած  դրանք  դասավանդում են  օտարերկրյա  դասախոսներ), որոնց  շրջանակներում առնչվում են  Արցախին: Բացի     դրանից    ՀՀ  ԱԳ  նախարարը, ինչպես նաև   համապատասխան  պաշտոնյաններ    գալիս,   և  դասախոսում  են     Արցախի  վերաբերյալ  թեմաներ: Կազմակերպում  ենք  նաև 5-օրյա   ուսումնական  այցեր  դեպի   Արցախ:   Այդ  ամենը  նպաստում  է, որպեսզի պատկերացում  ունենանք   Արցախի   խնդիրների    մասին,     և      ինքներս    զգանք  թե    ինչի  համար  ենք  պայքարում»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:  

     

Ռազմական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search