Artsakhpress

Միջազգային

Իսրայելի նախագահը 21 օր է տվել Կնեսետին կառավարություն ձևավորելու համար

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանի պատգամավորներին 21 օր ժամանակ է տվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար՝ ընդդիմադիր «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցի և վարչապետ Բինյամին Նեթանյահուի ձախողումից հետո:

Իսրայելի նախագահը 21 օր է տվել Կնեսետին կառավարություն ձևավորելու համար

Իսրայելի նախագահը 21 օր է տվել Կնեսետին կառավարություն ձևավորելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր՝ Երուսաղեմում գտնվող նստավայրում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ նախագահը պաշտոնապես տեղեկացրել է Կնեսետի խոսնակ Յուլիյ Էդելշտեյնին, որ ո՛չ Նեթանյահուին, և ո՛չ էլ Գանցին չի հաջողվել նախարարների կաբինետ ձևավորել, այնպես որ հիմա այդ պարտականությունը պետք է կատարեն Կնեսետի պատգամավորները, փոխանցում է tert.am-ը:
«Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած 21 օրվա ընթացքում կառավարություն ձևավորելու աշխատանքը դրված է Կնեսետի պատգամավորների վրա: Սա Իսրայելի համար լուրջ փորձությունների ժամանակաշրջան է: Այս 21 օրերի ընթացքում դուք չեք ներկայացնի ձեր դաշինքներն ու կուսակցությունները, դուք պատասխան կտաք ձեր խղճի առաջ, դուք պետք է պատասխանեք միայն մի հարցի՝ որն է իմ պարտքը Իսրայել պետության առաջ»,- ասել է նախագահը միջոցառման ժամանակ:
Այս իրավիճակը, երբ կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը փոխանցվել է Կնեսետին, Իսրայելի պատմության մեջ աննախադեպ է:
Գործող օրենսդրությունը Կնեսետի պատգամավորներին հնարավորություն է ընձեռում 21 օրվա ընթացքում գտնել թեկնածու, որը կկարողանա ստանալ խորհրդարանականների մեծ մասի աջակցությունը և կկազմի կառավարություն: Դրա համար վարչապետի թեկնածուն պետք է աջակցություն ստանա 120-տեղանոց Կնեսետի մեծամասնության կողմից:
Միևնույն ժամանակ վարչապետի աթոռին կարող է հավակնել ցանկացած խորհրդարանական:
Նախագահը կոչ է արել պատգամավորներին մի կողմ թողնել նախընտրական տարաձայնությունները նախարարների կաբինետ ձևավորելու ժամանակահատվածում և պատասխանատվություն դրսևորել:
«Այս պահին ձեզնից պահանջվում է պետական պատասխանատվություն ամբողջ ժողովրդի առաջ՝ աշխարհիկների և հոգևորների: Մի կողմ թողեք քաղաքականությունը»,-նշել է նախագահը:
Համաձայն Իսրայելի խորհրդարանի իրավական խորհրդատու Էյալ Ինոնի տարածած տեղեկատվության՝ Կնեսետի այն պատգամավորը, որը 21 օրվա ընթացքում կկարողանա հավաքել 61 երաշխավորություն Կնեսետի իր գործընկերներից, նախագահ Ռիվլինի կողմից կառավարություն ձևավորելու մանդատ կստանա:
Կառավարություն ձևավորելու համար թեկնածուին ևս երկու շաբաթ ժամանակ կտրվի: Գործող օրենսդրության համաձայն՝ թեկնածուին, որը կձևավորի նախարարների կաբինետ, բավարար կլինի խորհրդարանական պարզ մեծամասնությունը՝ կառավարության կազմը հաստատելու և վարչապետ դառնալու համար: Միևնույն ժամանակ խմբակցության կարգապահությունը, որը պահանջում է կատարել խմբակցության որոշումները, տվյալ ժամանակահատվածում թեկնածուի համար կչեղարկվի:
Այս փորձի ձախողման դեպքում Իսրայելին իր պատմության մեջ առաջին անգամ սպասվում են մեկ տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրությունները: Փորձագետները կարծում են, որ այդ դեպքում Կնեսետի արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել 2020 թվականի մարտին:
Կնեսետի ընտրություններից հետո նախագահ Ռիվլինից նախարարների կաբինետ ձևավորելու մանդատ էին ստացել երկու խոշորագույն խմբակցությունների ղեկավարները՝ իշխող կուսակցության նախագահ Բինյամին Նեթանյահուն և ընդդիմադիր «Կահոլ-Լավան» դաշինքի ղեկավար Բենի Գանցը: Նրանցից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Ռազմական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search