Artsakhpress

Քաղաքական

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ Արցախ ժամանած ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին։

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նրանց ճանաչողական այցն Արցախ՝ հանրապետությունում առկա իրողությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու առումով։

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել  երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների և դրանց ստորաբաժանումների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համակարգված և հետևողական ջանքերի կարևորությունը՝ ի նպաստ համահայկական նպատակների իրականացման։

ԱՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներառյալ՝ Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search