Artsakhpress

Քաղաքական

ԱԺԿ Մարտունու շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսը ավարտել է իր աշխատանքները

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել ԱԺԿ Մարտունու շրջանային կառույցի կոնֆերանսը:

ԱԺԿ Մարտունու շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսը ավարտել է իր աշխատանքները

ԱԺԿ Մարտունու շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսը ավարտել է իր աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի ժողովրդավարական կուսակցության լրատվության բաժնից:
Հաշվետվությամբ հանդես է եկել շրջանային խորհրդի նախագահ Ջեմմա Ավետիսյանը: Իր ելույթում նա ընդգծել է ԱԺԿ Մարտունու երիտասարդական թևի ստեղծումը և ակտիվ մասնակցությունը հասարակական և քաղաքական միջոցառումներին:                   
                                                          
Օրակարգային հաջորդ հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա կոնֆերանսի մասնակիցներին ու հրավիրվածներին է ներկայացրել ԱԺԿ հերթական համագումարի, ներքաղաքական վիճակի և համապետական ընտրությունների վերաբերյալ իր և Կենտրոնական խորհրդի տեսակետները: Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ հերթական համագումարի անցկացման համատեքստում գալիք համապետական ընտրությունների շուրջ կուսակցության կողմից ճիշտ որոշումների ընդունումը:                                 
                                                                       
Եզրափակիչ հարցը շրջանային նոր խորհրդի կազմի ընտրությունն էր: Նորընտիր խորհրդի նախագահ է ընտրվել Ժիրայր Հայրապետյանը, նախագահի տեղակալ ՝ Ջեմմա Ավետիսյանը:  
                                 
Կոնֆերանսին մասնակցել են ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ Մանուշ Մինասյանը և կենտրոնական գրասենյակի տնօրեն Սուրեն Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search